Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

«Ամոթ է այցելել գինեկոլոգին...». Վահե Տեր-Մինասյան

«Ամոթ է այցելել գինեկոլոգին...». Վահե Տեր-Մինասյան

«Ամուսինս նոր է վերադարձել ՌԴ-ից: Այնտեղ մնացել է մոտ մեկ տարի: Ամուսնացած եմ արդեն ութ տարի, ունեմ մեկ երեխա: Այս տարիների ընթացքում ես գնացել եմ գինեկոլոգի մոտ միայն յոթ տարի առաջ, երբ տղաս ծնվեց»,- պատմում  է 32-ամյա Տանյան:  Ինչո՞ւ չի հաճախում. իբրև պատճառաբանություն նա սոցիալական պայմանները բերեց, ապա խոստովանեց, որ պարզապես ամաչում է գնալ բժշկի. «Մենք էնքան կոմպլեքսավորված ենք դաստիարակվում, էնքան թաքուն ենք խոսում սեռական կյանքից, չենք ստանում սեռական դաստիարակություն, որ հետագայում, երբ թվում է` արդեն կարող ենք ավելի ազատ լինել, մի տեսակ կարծրանում է էդ «ամոթի» զգացումը, դառնում փակ թեմա, ու մենք շարունակում ենք չհաճախել բժշկի»:

Այժմ Տանյան որոշ ցավեր զգում է որովայնի ստորին հատվածում, սակայն դեռևս չի ուզում այցելել բժշկի, ամեն ամիս ասում է` մյուս ամիս: Հարցին, թե չի վախենում, որ իր անփութությունը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ, Տանյան միայն ուսերն է թոթվում:

Տանյայի նման կանայք Հայաստանում շատ կան, ովքեր տարիներ շարունակ չեն այցելում գինեկոլոգին, և հենց այդ պատճառով է, որ կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների թիվը չի նվազում Հայաստանում:

Այդ հիվանդությունների թվում է նաև արգանդի վզիկի քաղցկեղը, որը կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների շարքում երկրորդն է կրծքագեղձի քաղցկեղից հետո:

Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերն ավելացել են

2010 թ. ՀՀ-ում հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղի   278 դեպք: Մեծ մասը դիմել է բժշկի բարձիթողի վիճակում, երբ արդեն հնարավոր չէ փրկել կնոջ կյանքը: Նշված թվականին նաև գրանցվել է մահացության 137 դեպք: 2009  թ. համեմատ` քաղցկեղով հիվանդության դեպքերն ավելացել են 6-ով, սակայն բարձիթողության աստիճանն է նվազել:

Ասենք, որ մինչև հիվանդության վերջնական ի հայտ գալն անցնում է երկար ժամանակ. նախաքաղցկեղային վիճակը տևում է 10-15  տարի:  Միայն 5%-ի մոտ է,  որ հիվանդությունն ավելի արագ է զարգանում:

«Սա նշանակում է, որ արգանդի վզիկի քաղցկեղից կարելի է խուսափել` տարեկան մեկ անգամ այցելելով բժշկի: Առհասարակ, կանանց խորհուրդ ենք տալիս տարին մեկ անգամ այցելել բժշկի` բազմաթիվ կանացի հիվանդություններից խուսափելու և դրանք կանխելու համար»,- ասում է Ազգային ուռուցքաբանության ինստիտուտի ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը:

Ինչպե՞ս են հիվանդանում արգանդի վզիկի քաղցկեղով

Արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ կանանց 99%-ի մոտ հայտնաբերվել է մարդու պապիլոմավիրուսը, սակայն դա չի նշանակում, որ բոլոր կանայք, ովքեր ունեն պապիլոմավիրուս, կարող են հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով. Դա կախված է կնոջ իմունային համակարգից: Այսինքն` մեկը կարող է հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով, մյուսը` ոչ:

Մարդու պապիլոմավիրուսը կնոջը փոխանցվում է տղամարդուց` սեռական ճանապարհով:

Պայմանականորեն արգանդի վզիկի քաղցկեղը բաժանում են փուլերի: Առաջին փուլում բացահայտվելու դեպքում 85-90%-ի կյանքը հնարավոր է փրկել, երկրորդ փուլում այդ թիվը նվազում է` դառնալով  60-65%, իսկ երրորդ փուլում` 15-12%:

Չորրորդ փուլում այլևս գրեթե հնարավոր չէ փրկել հիվանդին, քանի որ քաղցկեղն արդեն մետաստազներ է ունենում տարբեր օրգաններում:

Մարդու պապիլոմավիրուսը կարող է ոչ միայն արգանդի վզիկի, այլև կոկորդի քաղցկեղի պատճառ դառնալ: Այս վիրուսը շատ է հայտնաբերվում նաև մարմնավաճառների շրջանում, որոնք օրալ սեքսով առավել հաճախ են զբաղվում:

Վիճակը մարզերում

Մարզերում բնակվող արտագնա աշխատանքներից վերադարձած տղամարդիկ իրենց հետ բերում են ոչ միայն տարվա ընթացքում վաստակած գումարը, այլև մի շարք սեռական հիվանդություններ, տարատեսակ վարակներ: Այդ վարակների թվում է նաև մարդու պապիլոմավիրուսը, որ փոխանցվում է  կնոջը սեռական ճանապարհով: Պապիլոմավիրուսը փոխանցվում է բացառապես մարդու միջոցով, և շատ հնարավոր է, որ տղամարդը, ձեռք բերելով այն վիրուսով վարակված մի կնոջից, փոխանցի այլ կնոջ: Ցավոք, հատկապես մարզերում կանանց հաճախելիությունը բժշկի շատ ավելի ցածր մակարդակի վրա է, քան Երևանում, այստեղ կանայք գերադասում են չդիմել գինեկոլոգի կամ էլ դիմում են, երբ հիվանդության ախտանիշներն արդեն զգացվում են:

Այս հիվանդության ամենաշատ դեպքերը գրանցվել են Շիրակի մարզում`   37 դեպք  100.000  բնակչի հաշվով: Գրանցվել է մահացության 17 դեպք: Ամենաքիչը մարզերից այս հիվանդությունը գրանցվել է Տավուշի մարզում`  6  դեպք,  2010 թ. գրանցվել է 1 մահացության դեպք:

Հնարավոր է նաև խուսափել պապիլոմավիրուսից

Ժամանակակից գիտությունն արդեն հայտնաբերել է մի մեթոդ, որը թույլ է տալիս պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի դեմ, սակայն սա կիրառելի է միայն այն դեպքում, երբ կինը դեռևս սեռական կյանքով չի ապրել, քանի որ սեռական կյանքով ապրող կինը կարող է արդեն պապիլոմավիրուս ունենալ: Պատվաստումն արժի  120.000 դրամ և կատարվում է երեք փուլով (0-1-6): Մնացած բոլոր դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս այցելել բժշկի:

Կազմակերպված երկրներում, երբ կանայք այցելում են բժշկի ամեն տարի, արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդության դեպքեր գրեթե չեն գրանցվում: Սա նշանակում է, որ հնարավոր է խուսափել արգանդի վզիկի քաղցկեղից:

Այնուամենայնիվ, ինչպես հավաստում է ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը, նախ կինն ինքը պետք է մտահոգվի իր առողջությամբ և ինքը պետք է  փորձի կանխել հիվանդությունը: «Պետք է ոչ թե սպասել, որ հիվանդությունը գա ու քեզ հաղթի, այլ առաջ ընկնել ու փորձել հիվանդությանը հաղթել»,- ասում  է նա:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

29.02.2016

Հարգելի Lolik, բարև Ձեզ: Ոչինչ անել հարկավոր չէ, շատ աղջիկներ սկում են դաշտան տեսնել ավելի մեծ տարիքում: Ինչ վերաբերում է արտադրությանը. քիչ քանակությամբ լորձային արտադրությունը նորմալ է: Եթե կնկատեք գույնի փոփոխություն, արտադրությունը կդառնա հոտով և առատ, հարկավոր է դիմել գինեկոլոգի:

Մեդ-Պրակտիկ

29.02.2016

Հարգելի ANNA , բարև Ձեզ: Կիստային այնքան էլ բնորոշ չէ երկարատև դաշտանը: Առավել հաճախ երկարատև,  առատ դաշտանի պատճառ կարող է լինել արգանդի միոման: Եթե արգանդում կա պարույր, պատճառ կարող է լինել նաև դա: Ցանկալի է ևս մեկ անգամ անցնել ՈՒՁՀ  ավելի բարձրակարգ մասնագետի մոտ:

Մեդ-Պրակտիկ

28.02.2016

Հարգելի Գոհար, բարև Ձեզ: Ներարգանդային պարույր տեղադրելուց հետո, տարին մեկ անգամ հարկավոր է այցելել գինեկոլոգի: Իհարկե այն ազդում է դաշտանային ցիկլի վրա, դաշտանը դառնում է ավելի առատ, հնարավոր է նկատվեն մակարդուկներ: Խորհուրդ կտայի այցելել գինեկոլոգի և ՈՒՁՀ անցնել, համոզվելու համար, որ այլ խնդիրիներ չկան:

Մեդ-Պրակտիկ

28.02.2016

Հարգելի Լիա, բարև Ձեզ: Կրծքերը մեծացնող քսուքները պարունակում են ֆիտոէստրոգեններ, որոնք կանացի սեռական հորմոն էստրոգենի սինթետիկն անալոգներն են: Հարկ է  նշել, որ այդ քսուկները պետք է օգտագործել կուրսերով, խիստ պահպանելով կիրառման կանոնները: Ցանկալի է օգտագործել միայն հայտնի ընկերությունների արտադրանքը, քանի որ դրանք անցել են մի շարք կլինիկական հետազոտություններ, որոնց արդյունքում հաստատվել է, որ բացասաբար չեն ազդում կնոջ օրգանիզմի վրա և չարորակ նորագոյացությունների պատճառ չեն դառնում:

zara B

11.02.2016

barev dzez xndrumem aseq kusataxanti erkaratev verakangnumic heto inch gorconner karoxen azdel patrvelun isk patrvelu depqum kzgacvi te voch

AN

09.02.2016

BAREV DZEZ HARGELI BJISHK KAROX EQ ASEL 13 TAREKANUM ERB MAZAHERACUM E KATARVUM QTI NERQEVI HATVACUM EV INCH VOR KARMRAC TEXER MNACEL EN INCHPES VERACNEL DRANQ? EV ARDYOQ MAZAHERACUM@ VTANGAVOR E AYD TARIQUM ERB EREXAYI DASHTANAYIN CIKL@ SKSVEL E DEREVS MI AMIS>

Անժել

09.02.2016

Բարեվ ձեզ բժիշկ կարող եք ասել ինչ անեմ եղունգները կրծելու դեմ

AV

09.02.2016

Hargeli bjishk 18 tarekanem 5 amise amusnacel em ev der chem hxiacel... Dashtanayin cikls xaxtvac e ameen amis tarber or em linum.. Xndrum em patasxaneq da azdum e vor chem hxianum.. U dashtanayin cikli jamanak. Caverem unenum

Իլվանա

09.02.2016

Բարև ձեզ հարգելի բժիշկ. Ես ունեմ 2տ5ամսեկան տղա.Երկրորդ հղիությունը 2ամսեկանում երեխան չեր աճել երեք շաբաթ, հիմա հեռացրին, այդ ժամանակ գրիպով հիվանդացա, նաև ցիստիտ ու սնկային, հնարավոր է որ դրանցից լինի պտղի մահը.Եվ ինչպիսի բուժում պետք է ստանամ որ նորից չկրկնվի.

Իլվանա

09.02.2016

Բարև ձեզ հարգելի բժիշկ. Բժիշկ ինձ մոտ հայտնաբերել են սնկային հիվանդություն Հնարավոր է որ այն փոխանցվի ամուսնուն և ինչ բուժում կարող եք առաջարկել և ինչից է դա առաջանում.

parandzem

08.02.2016

bjishk jan xndrum em patasxaneq hetevyal harciss.. hayrs glxuxexi urucq uni n 4rd astichani verjerss chi xosum u chi utumm menak shnchuma achqi meknel baca meknel pak.. jermutyun uni inch xorhurd ktaqq arje nran dimetro analgin srskel??

ANNA

07.02.2016

barev cezes unem dashtani xangarumner im mot dashtan linume ayn jamanak erb es xmumem Регулон dexahaber@ arcioq inch xndir kunenam ete sharunakem xmel ayd dexahaber@ ....xndrumem patasxaneq naxapes shnorakalutyun

Hranush

04.02.2016

Barev dzez hargeli bjishk es 24 tarekan em amusnacac u unem mek balik..zarkerakain bardzr cnshum unem.sakayn bazum analizner em handznel bolori patasxanner@ maqura.u indz nshanakecin nebilet+..verjers shat antaneli glxacaver em unenum.henc artnanum em shat shat thach glxacav em unenum.orva mej grete shat qicha linum vor im glux@ chcava..asaceq xndrem cankalia vor es nkarem gluxs?

gohar

03.02.2016

Barev dzez bjishk jan mi harc tam dzez txais votqern anndat qrtnum en karox eq asel inchic klini

Մեդ-Պրակտիկ

02.02.2016

Հարգելի Narine, բարև Ձեզ: Դա չապացուցված և գիտական հիմք չունեցող ինֆորմացիա է: Այլ ինֆորմացիա ունենալու դեպքում կտրամադրենք:

Մեդ-Պրակտիկ

30.01.2016

Հարգելի Gayane, բարև Ձեզ: Սերմնահեղուկի որոշ քանակություն կուտակվում է հեշտոցի հետին կամարում, որտեղից ակտիվ սպերմատոզոիդներն անցնում են արգանդի խոռոչ: Այսինքն արգանդի խոռոչ սպերմատոզոիդների անցումը կախված է առաջին հերթի դրանց շարժողական ակտիվությունից: Նման խնդիր կարող է լինել նաև արգանդի խոռոչի կպումների, վզիկի մեծ պոլիպների դեպքում: Ավելի նախընտրելի տարբերակը Ձեր դեպքում ինսիմանցիան է, որի դեպքում սերմը ներմուծվում է հենց արգանդի խոռոչ:

Մեդ-Պրակտիկ

28.01.2016

Հարգելի Լենա, բարև Ձեզ: Ոչ իհարկե, ֆիբրոադենոմայի վիրահատությունը կատարվում է նաև տեղային անզգայացման տակ, նույնիսկ ոչ հղի կանանց մոտ: Կարծում եմ անհանգստանալու կարիք չկա :)

lolik

27.01.2016

xndrum em ....vaxenum em aseq .....es chgitem inch anem

lolik

27.01.2016

axchiks 13 tarekn e chi hivandacel ..dashtanov...bayc uni spitak anhot lordzi nman artadrutyun ....inch anenq....shnorhakalutyun

ANNA

26.01.2016

BAREV DZEZ hargeli bjishk es amusnacac em 32tarekan em unem erku erexa im mot arden erkrord amise inch erkaratev cikl em unenum mot 20 or gnacel em stugman asel en vor kista unem aj koxmum vor2 ev patchar e handisanum .arajin amis@ ushacumov exa heto 20or tevec hima erkrord amisnel nuyn dzeva xndrum em aseq inch karox em anel ...naxapes shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

25.01.2016

Հարգելի Անժել2000, բարև Ձեզ: Ցավ ամորձիներում կարող է դիտվել մի շարք հիվանդությունների դեպքում, բորբոքային, ինֆեկցիոն հիվանդությունների, վարիկոցելեի, հիդրոցելեի դեպքում: Եթե ցավն ուղեկցում է նաև միզարձակման խանգարումներով, ավելի հավանական է ինֆեկցիոն բնույթը, հատկապես խլամիդիոզը: Հարկավոր է դիմել ուրոլոգի համապատասպան բուժում ստանալու համար:

Մեդ-Պրակտիկ

25.01.2016

Հարգելի Hripsime, բարև Ձեզ: Մատով գրեթե անհնար է վնասել ամբողջ կուսաթաղանթը: Եթե արյուն եք տեսել, հնարավոր է այն մասնակի է վնասվել, բայց ոչ ամբողջությամբ:

Գոհար

25.01.2016

Բարև ձեզ բժիշկ ես 42 տարեկան եմ դաշտանս տեվում է երեք օր ու նկատել եմ վոր վերջերս դաշտանս կարծես լյարդացած սև արյան կտորներ լինեն և դրա հետ մեկ տեղ 6 տարի արաջ սպիրալ եմ դրել դրանից հետո չեմ այցելել բժշկի հնարավոր է վոր դա կապ ունենա դաշտանիս հետ

Լիա

25.01.2016

Ողջույն հետաքրքիր է իմանալ եթե օգտագօրցեմ կրծքագեղձը մեծացնող քսուկ արդյունք կունենամ և ինչ հետևանքներ կլինեն, հնարավոր է այդ հորմոններից ուռուցք առաջանա: Ես 26 տարեկան եմ ունեմ մեկ տղա

Narine

20.01.2016

Hargeli bjishk chisht e vor tempalgin@ arajacnum e chberutyun?

gayane

19.01.2016

Barev bjisk jan es 5 tari e chem hxianum stugvel enq zuygerov amen inch normal e poxers el bac en.xntrum em aseq inch anem hnaravor e inchvor cevi parzel inchu sermn chi barcranum veruv.kam inc tarberakner kaan parzelu hamar

Լենա

18.01.2016

շնորհակալ եմ պատասխանի համար բժիշկ ջան, իսկ հղիության ժամանակ եթե վիրահատության կարիք լինի պտուղս պետք է հեռացնեն?

Անժել 2000

17.01.2016

Բարև ձեզ հարգելի բժիշկ ամուսինս բողոքում է ձվարանների ցավից ասում է որ մեզից հոտ է գալիս և անկախ իրենից մեզը չի կարողանում պահել խնդրում եմ պատասխանեք հարցիս նախորոք շնորհակալություն

Hripsime

17.01.2016

es shutov amusnanaluem vaxenumem..zbaxvelem dzernasharjutyamb qich arune ekel cav chi exel @nthanrapes da kusataxanti ptrumn e?amusnutyan gisher@ aryun kga bjishk?

Մեդ-Պրակտիկ

16.01.2016

Հարգելի Lena, բարև Ձեզ: Խլամիդիոզը սեռական ճանապարհով փոխանվող ինֆեկցիա է: Դրսևորվում է սեռական ուղիներից արտադրությամբ, ցավերով որովայնի ստորին հատվածում և միզարձակման ժամանակ, որոշ դեպքերում նաև միջդաշտանային արյունային արտադրությամբ: Եթե ախտորոշվել է խլամիդիոզ, հարկավոր է անպայման բուժում ստանալ:

Կարդացեք նաև

Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան

Նոր ուսումնական տարում  ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ